Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մայրաքաղաքում կանցկացվի վազքի մրցույթ

Մայրաքաղաքում կանցկացվի վազքի մրցույթ
07.06.2014 | 11:33

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հունիսի 8-ին երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014» վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ:

Մրցավազքը կանցկացվի տարբեր տարիքային խմբերի միջև:
Հիմնական վազքուղին կմեկնարկի «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:
Երեխաների մասնակցությունն անվճար է:
Հաղթող թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին կայանալիք «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին:
Ծրագրի հիմնական նպատակը, տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է:

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ